Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիր քաղաքի երկու վթարային շենքերի բնակիչները կապահովվեն բնակարանով, Հուշակերտ համայնքի միջնակարգ դպրոցը` լոկալ ջեռուցմամբ

25.06.2012

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց Արմավիր քաղաքի պահածոների գործարանի նախկին վարչական շենք, ծանոթացավ շենքում մեկնարկող վերակառուցման աշխատանքներին, որոնց ավարտից հետո նույն շենքում բնակություն կհաստատեն Շահումյան փողոցի թիվ 11 և 13 բնակելի վթարային շենքերի շուրջ 50 ընտանիքներ:

Արմավիր քաղաքի պահածոների գործարանի նախկին վարչական շենքը բնակելի շենքի վերակառուցման համար ՀՀ կառավարության ապրիլի 12-ի որոշմամբ Արմավիրի մարզպետարանին հատկացվել է 239 մլն դրամ:

Շինաշխատանքների պատասխանատուն մարզպետ Աշոտ Ղահրամանյանին հավաստիացրեց, որ շենքը շահագործման կհանձնվի մինչև նոյեմբեր: Մարզպետն էլ պահանջեց նախանշված շինաշխատանքները  չհասցնելու դեպքում երկհերթ աշխատել. <<Պետք է այնպես անենք, որ մինչև ձմեռ վթարային շենքերի ընտնիքները տեղափոխվեն իրենց նոր բնակարանները>>-ընդգծեց մարզպետ Ղահրամանյանը:

Արմավիր քաղաքի պահածոների գործարանի նախկին վարչական շենքի տարածքում մարզպետը հանդիպեց նաև վերը նշված վթարային շենքերի բնակիչներին: Վերջիններս շնորհակալություն հայտնեցին մարզի ղեկավարին` իրենց բնակարանային խնդիրներին հետամուտ լինելու և մեկնարկող շինարարական աշատանքներն ուշադրության կենտրոնում պահելու համար:

Այնուհետև մարզպետն այցելեց Հուշակերտ համայնքի միջնակարգ դպրոց, ծանոթացավ մարզի աջաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով դպրոցում մեկնարկած կաթսայատան և լոկալ ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներին, որոնց  իրականացման համար ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի որոշմամբ ՀՀ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով Արմավիրի մարզին հատկացված 1մլրդ 330 մլն դրամից տրամադրվել է 40 մլն 530 հազար դրամ: Նույն ծրագրի երկրորդ փուլով 2011 թվականին շուրջ 60 մլն դրամ էլ  հատկացվել է  դպրոցի պատուհանների ու տանիքի փոխման համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10