Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը մասնակցեց "ACTIV CITIZEN" ծրագրի շրջանակում համայնքային զարգացման ծրագրերի դրամաշնորհների հանձնմանը

25.06.2012

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր  տեղի ունեցավ Բրիտանական խորհուրդի և Արմավիրի զարգացման կենտրոն /ԱԶԿ/ հասարակական կազմակերպության  /ՀԿ/ համագործակցությամբ Արմավիրի մարզում իրականացված "ACTIV CITIZEN" /Ակտիվ քաղաքացի/  ծրագրի շրջանակում համայնքային զարգացման ծրագրերի դրամաշնորհների հանձնման արարողությունը, որին ներկա էին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետի տեղակալներ Լարիսա Մուրադյանը, Դավիթ Սամսոնյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապխետյանը,  Բրիտանական խորհրդի հայստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, ԱԶԿ ՀԿ-ի ղեկավար Նաիրա Առաքելյանը, ինչպես նաև մարզի մի շարք համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, ծրագրի մասնակիցներ:

"ACTIV CITIZEN"  ծրագիրն Արմավիր մարզում մեկնարկել է 2011 թվականի դեկտեմբեր ամսին: Ավելի քան 30 երիտասարդներ Արմավիրի մարզի տարբեր համայնքներից ընդգրկվել են ծրագրում և վերապատրաստման դասընթացներին մասնակցելուց հետո ներկայացրել են համայնքային զարգացմանն ուղղված իրենց ծրագրերը: Բրիտանական խորհուրդը հաստատել է յոթ ծրագիր` յուրաքանչյուրի իրագործման համար տրամադրելով մինչև 1000 ֆունտ ստեռլինգ:

Ծրագրերն իրականացվելու են մարզի տարբեր համայնքներում` տեղական ինքնակառավարման մարմինների անմիջական աջակցությամբ և կավարտվեն մինչև տարեվերջ:

"ACTIV CITIZEN"  ծրագրի շրջանակում Արմավիրի մարզում  կձևավորվի շրջիկ կինոթատրոն, Մեծամոր քաղաքային համայնքում հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար կհիմնվի ուլունքագործության դասարան, Տանձուտ գյուղական համայնքում տեղի եզդի երիտասարդների համար կհիմնվի ռեսուրս կենտրոն, Այգեշատում կբարեկարգվի մանկապարտեզի բակը, Նորապատում կվերանորոգվի դպրոցի դահլիճի բեմը և կհիմնվի անգլերենի ակումբ, Շենավանում կհիմնվի ինֆո կանգառ, Հայթաղում կվերանորոգվի մարզադաշտը և կգնվեն անհրաժեշտ սպորտային պարագաներ:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի պատասխանատուներին` մարզում նմանատիպ ձեռնարկներ իրականացնելու և երտասարդներին իրենց համայնքների զարգացման գործում ներգրավելու համար: <<Մենք այսօր նշում ենք նաև մեր երիտասարդների հաղթանակը. նրանք առաջին, բայց վճռական քայլ են արել, իրեց համայնքի զարգացման համար>>,-իր խոսքում նշեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` ընդգծելով, որ յուրաքանչյուր ներդրում, անկախ մեծ կամ փոքր լինելուց, մարզի համար կարևոր նշանակություն ունի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10