Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն ընդունեց Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալին
26.06.2012
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Կոնստանտին Տկանչենկոյին: Վերջինիս ուղեկցում էր Արմավիրի սահմանապահ զորքերի հրամանատար Ալեքսանդր Զլոբինը:
Հանդիպմանը քննարկվեցին մարզային իշխանության և Արմավիրի սահմանապահ զորքերի հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները բարձր գնահատեցին կողմերի միջև այս տարիներին ձևավորված ջերմ և համագործակցված փոխհարաբերությունները` նկատելով, որ առկա են բոլոր նախադրյալները դրանց առավել ամրապնդման և զարգացման համար: