Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը շարունակում է ծանոթանալ մարզում մեկնարկող շինաշխատանքներին

03.07.2012

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց Վաղարշապատի տարածաշրջանի Փարաքար, Բաղրամյան, Մրգաստան գյուղական համայնքներ, եղավ Վաղարշապատ քաղաքում, ապա նաև Արմավիրի տարածաշրջանի Տանձուտ և Բաղրամյանի տարածաշրջանի Մյասնիկյան գյուղական համայնքներում, ծանոթացավ մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով նշված համայնքներում նախատեսվող շինաշխատանքներին:

Վերը նշված ծրագիրը մեկնարկում է ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի որոշմամբ ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար Արմավիրի մարզին հատկացված 1 մլրդ 330 մլն դրամի շրջանակներում: Ծրագրի այս փուլով ևս հիմնական միջոցներն ուղղվել են մարզի դպրոցների ու մանկապարտեզների վերանորոգմանը, որոշ համայնքների գազիֆիկացմանը, ջրամատակարարման ցանցի կառուցմանը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգմանը:

Փարաքարում մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելեց Մեքենագործների 3, Վարդան Մամիկոնյան 1 և Վարդան Մամիկոնյան 6 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքեր, ծանոթացավ մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով նշված շենքերում մեկնարկող տանիքների հիմնանորոգման աշխատանքներին, որոնց համար հատկացվել է 59 մլն 830 հազար դրամ: Նույն ծրագրով ևս 9 մլն 50 հազար դրամ էլ հատկացվել է համայնքի կեղտաջրերի հեռացման կոլեկտորի և կենսաբանական լճակի մաքրման աշխատանքներն իրականացնելու համար:

Այնուհետև մարզպետն այցելեց Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի 63 և Օրջոնոկիձեի 23 հասցեներում գտնվող բազմաբանակարան շենքեր: Այս և քաղաքի ևս երեք շենքերի տանիքների հիմնանորոգումը կիրականացվի մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով: Նախատեսվող շինաշխատանքների համար հատկացվել է 59 մլն 830 հազար դրամ: Նշված ծրագրով լոկալ ջեռուցման համակարգեր կկառուցվեն Վաղարշապատ համայնքի թիվ 10, 13, 14 և 16 մանկապարտեզներում, ինչպես նաև Վաղարշապատ համայնքի թիվ 7 հիմնական դպրոցում, քաղաքի թիվ 8 դպրոցում էլ կվերանորոգվի մարզադահլիճը, իսկ թիվ 1 դպրոցում և Ներսիսյան վարժարանում կփոխվեն պատուհաններն ու տանիքը:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Բաղրամյան, Մրգաստան և Վարդանաշեն համայնքներում ծանոթացավ դպրոցների շենքային պայմաններին և նախատեսվող վերանորոգման աշխատանքներին, որոնց իրականացման նպատակով համապատասխանաբար հատկացվել է 42 մլն 500 հազար, 33 մլն 402 հազար և 24 մլն 125 հազար դրամ:

Մարզպետն ապա եղավ  Մյասնիկյան համայնքի այն երեք բազմաբնակարան շենքերում և մանկապարտեզում, որոնք ևս ընդգրկված են մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլում: Համապատասխան շենքերում ևս կհիմնանորոգվեն տանիքները, իսկ մանկապարտեզն ամբողջությամբ կվերանորոգվի: Տանիքների հիմնանորոգման համար հատկացվել է 24 մլն 125 հազար դրամ, մանկապարտեզի վերանորոգման համար` 14 մլն 475 դրամ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49