Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա. Ղահրամանյանն ընդունեց մարզի հանրակրթական դպրոցների 2011-2012 ուսումնական տարվա մեդալակիրներին

09.07.2012

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց մարզի հանրակրթական դպրոցների 2011-2012 ուսումնական տարվա երեք ոսկե մեդալակիրներին: Նրանք գերազանցությամբ ուսանել են Արմավիրի, Բամբակաշատի և Լեռնագոգի միջնակարգ դպրոցներում:

Ընդունելությանը ներկա էին նաև Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը և համապատասխան կրթօջախների տնօրենները:

Շնորհավորելով մեդալակիրներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ անչափ ուրախ է նրանց հաջողությամբ և վսատահություն հայտնեց, որ այդ հաջողությունը նրանք կշարունակեն նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում` բարձր պահելով և' իրենց, և' ծնողների,և' մարզի ու այն դպրոցի պատիվը, որտեղ իրենց կյանքում հասել են առաջին մեծ հաջողությանը: <<Ես համոզված եմ, որ դուք, իսկապես, գտնելու եք Ձեր հաստատուն տեղը մեր երկրում և Ձեր գիտելիքներով ու կարողություններով նպաստելու եք մեր պետության շենացմանը>>,-ասաց մարզպետը:

Մեդալակիրները ևս շնորհակալություն հայտնեցին մարզպետին` իրենց հանդեպ դրսևորած ուշադրության համար և հավաստիացրեցին, որ կլինեն երկրի արժանի քաղաքացիները և կարդարացնեն բոլոր սպասումները:
Մեդալակիրները մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից արժանացան նաև խորհրդանշական նվերների:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49