Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը

10.07.2012

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի նահանգապետ Ալիռեազ Բեյգի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` մարզպետը նշեց, որ երկու պետությունների միջև առկա հարաբերությունները հրաշալի առիթ են ընձեռում ընդլայնելու փոխգործակցությունը նաև Հայստանի մարզերի և Իրանի նահանգների միջև: Այդ համատեքստում նա նկատեց, որ այսօր ՀՀ Արմավիրի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգի միջև սկիզբ առնող հարաբերություններն ասվածի վկայությունն են և պարտավորեցնում են ամենայն լրջությամբ վերաբերվել դրանց զարգացմանն` ի շահ երկու պետությունների միջև ձևավորված բարեկամության առավել ամրապնդման:

Շնորհակալություն հայտնելով մարզպետին ջերմ ընդունելության համար` ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Ալիռեազ Բեյգին նշեց, որ երկու պետությունների պատմական ընդհանրությունները թույլ կտան առավել գործնական քայլեր իրականացնել կողմերի միջև ձևավորվող փոխգործակցության զարգացման համար:

Կողմերի միջև տարբեր ոլորտներում համագործակցելու պատրաստակամությունն ամրագրվեց ՀՀ Արմավիրի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգի միջև մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և նահանգապետ Ալիռեազ Բեյգի կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագրով, որի կատարումն ապահովելու և երկկողմ համագործակցության զարգացման ուղիներն ուսումնասիրելու նպատակով առաջիկայում կձևավորվեն հանձնաժողովներ` ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Դավիթ Սամսոնյանի և ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետի տեղակալ Ֆարոհ Մասջեդի գլխավբորությամբ:

Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է համագործակցություն սկսել գյուղատնտեսության, արդյունաբերության, մշակույթի և սպորտի բնագավառներում, ինչպես նաև հետամուտ լինել համապատասխան գերատեսչությունների կողմից Թեհրան-Երևան և հակառակ ուղղությամբ օդային հաղորդակցության հետ կապված հարցի լուծմանը:

Հանդիպման ավարտին մարզպետ Աշոտ Ղահրամանյանն Իրանի իր գործընկերոջից Արևելյան Ատրպատականի նահանգ այցելելու հրավեր ստացավ:

Հավելենք, որ պատվիրակությունը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այսօր եղել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և "ՄԱՊ" կոնյակի, գինու և պահածոների արտադրությամբ զբաղվող գործարանում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49