Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ ավանդական դարձած Տոլմայի փառատոնը

12.07.2012

Հուլիսի 11-ին Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած Տոլմայի փառատոնը, որն իր հազարավոր այցելուներին դիմավորեց 30-ից ավել տաղավարներում մատուցվող շուրջ 60 տեսկ տոլմայի ախորժաբույր հոտով և ազգային երգ ու պարով:

Արդեն երկրորդ տարին է, ինչ Տոլմայի փառատոնի կազմակերպումն համատեղվում է "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնի հետ, և այս օրերին տարբեր երկրներից Հայստան ժամանած անվանի մարդկանց և, առհասարակ, բոլոր ցանկացողներին հնարավորություն է ընձեռում հայկական ավանդակ կերակրատեսակ հանդիսացող տոլման համտեսլ ոչ ավանդական միջավայրում:

Փառատոնը կազմակերպվում է ՀՀ Արմավիրի մարզպետարանի և "Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում" հասարակաան կազմակերպության համատեղ ջանքերով, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աջակցությամբ:

Տոնակատարությանը ներկա գտնվեց և բացման խոսքով հանդես եկավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Ողջունելով ներկաներին` մարզպետ Ա. Ղահրամանյանն ընդգծեց, որ "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնի շրջանակներում Սարդարապատի հուշահամալիրում արդեն ավանդական դարձած մշակութային միջոցառման` Տոլմայի փառատոնի կազմակերպման նպատակն է հայ ավանդական կերակրատեսակների մասսայականացումը և Տոլմայի ներկայացումն իր ծագմամբ` որպես հայկական կերակրատեսակ:

<<Սա մի եզակի տոն է, որը ոչ միայն հողի մշակի հպարտության խորհրդանիշն է, այլև մեր հին ու ավանդապաշտ ժողովրդի արարուն մտքի ու բազկի անձնագիրը>>,-իր խոսքում նշեց մարզպետը` հատկանշական համարելով այն, որ "Ոսկե ծիրան" միջազգային փառատոնի հովանու ներքո, չեն մոռացվում ազգային ուտեստները, այն կերակրատեսակները, որոնք դարերի ճանապարհ են անցել և առ այսօր պահպանվել են իրենց անաղարտությամբ. <<Համոզված եմ, որ չկա մի հայ ընտանիք, որի ճաշացանկում Տոլման չունենա իր ուրույն տեղն ու իր համային առանձնահատկություններով չգոհացնի ընտանիքի մեծ ու փոքր անդամներին>>,-ասաց մարզպետ Ա. Ղահրամանյանը` կոչ անելով հայ օջախներում պահպանել ազգային ավանդույթները և ապահովել դրանց փոխանցումը սերունդներին: Այսպիսով ամփոփելով իր խոսքը` մարզպետը փառատոնի մասնակիցներին հրավիրեց հանրապետության առաջատար ռեստորանների, ինչպես նաև առանձին կազմակերպությունների և անհատների կողմից պատրաստված տոլմայի բազմաթիվ տեսակների համտեսին:

Նշենք, որ Տոլմայի փառատոնը մրցույթային է: Մրցույթի շրջանակներում ժյուրիի կողմից  լավագույն տոլմա պատրաստող ընտրվեց «Կոնգրես» հյուրանոցի խոհարարը: Հայտարարված երեք անվանակարգերից «Լավագույն համ ու հոտ» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Արվասար» ռեստորանի թիմը, «Լավագույն մտահղացումը» անվանակարգում` 6-րդ ուսումնարանը, իսկ «Լավագույն տեսքը» անվանակարգում` «Այնթապ» ռեստորանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:20:20