Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարզաբանում

13.07.2012

Ի հեճուկս "Չորրորդ ինքնիշխանություն" և "Իրավունք" թերթերի կողմից վերջին օրերին տարբեր էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածած ստահոդ տեղեկությունների` հայտնվում է, որ ՀՀ Արմավիրի մարզում ինչպես ԱԺ ընտրություններից հետո, այնպես էլ այժմ չկա ոչ մի լարվածություն, առավել ևս` ՀՀ Արմավիրի մարզպետի` որպես ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի դրությունն ինչպես ԱԺ ընտրություններից, այնպես էլ ՏԻՄ ընտրություններից հետո երբևէ "լրջացած" չի եղել և ՀՀԿ-ն բոլոր ընտրություններում Արմավիրի մարզում լուրջ հաջողություններ է արձանագրել:

ԱԺ ընտրություններից հետո Արմավիրի մարզի 10-ը համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում  հաղթանակ են արձանագրել ՀՀԿ թեկնածուները: Այս իրողությունը, ըստ երևույթին, դուր չի եկել վերը նշված ԶԼՄ-ներին կամ նրանց պատվիրատուներին, որի արդյունքում էլ նրանք փորձում են գոնե Արմավիր մարզում տիրող իրավիճակից անտեղյակների մոտ տպավորություն ստեղծել, թե Արմավիրի մազպետի վիճակը "վատանում" է, որն իրականությանը չի համապատասխանում, քանզի պարտություն չի եղել և ոչ մի համայնքում: Այլ խնդիր է այն, որ ՀՀԿ Արմավիրի կառույցը չի բացառում, որ համայնքներում հնարավոր է կուսակցության պաշտպանած անձերի փոփոխություն, որը ոչ միայն հնարավոր է, այլ նաև բնական:

Որպես ՀՀԿ Արմավիրի շրջանային կառույցի ղեկավար` վստահորեն հայտնում եմ, որ ՀՀԿ-ն Արմավիրի մարզում հաջողություններ է ունենալու նաև սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում, որին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, որպես ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար, նպաստելու է իր դրական գործունեությամբ:

 ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար,
ՀՀԿ Արմավիրի շրջանային կառույցի ղեկավար                         Փ. Կարապետյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28