Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գրքի շնորհանդես` նվիրված գրատպության 500-ամյակին

20.07.2012

Արմավիր քաղաքի մշակույթի տանն այսօր հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ երիտասարդ ստեղծագործող Լուսինե Ավետիսյանի կողմից "Ուրբաթագիրք" հայ առաջին տպագիր աշխատության աշխարհաբար վերծանությամբ լույս տեսած գրքի շնորհանդեսը:

Նշենք, որ դեռևս 2000 թվականին լույս է տեսել Լուսինե Ավետիսյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն, 2005-ին` "Տիրա Չիրաքյանի" (Ինտրա) պոետիկան, 2008-ին` "Հավերժամանուկ" հոգեվերլուծական գիրքը, որը նվիրված է եղել Անտուան Դը Սենտ-Էքզուպերիի "Փոքրիկ իշխան" հեքիաթի անհայտ շերտերի բացահայտմանը: Իսկ այսօր Լուսինեն մարզային իշխանությունների, իր գրչակից ընհերների և ընթերցասեր հանրության դատին հանձնեց ՈՒրբաթագրքի աշխարհաբար վերծանությունը` նվիրված գրատպության 500-ամյակին:

Գրքի շնորհանդեսին ներկա գտնվեց և օրվա կապակցությամբ Լուսինե Ավետիսյանի և միջոցառման մասնակիցներին շնորհավորեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա իր խոսքում նշեց, որ յուրաքանչյուր հայ մարդու և հատկապես արմավիրցիների համար օրը կարևոր և պատվաբեր է, քանի որ 100-ամյակների հեռվից հայ ընթերցողի սեղանին է հայտնվելու հայ առաջին տպագիր գիրքը` առավել հասու ընթերցանության համար: Իրականացված դժվարին ու նշանակալի աշխատանքի համար մարզպետը շնորհակալություն հայտնեց Լուսինե Ավետիսյանին` նրան մաղթելով երկար ու բուռն ստեղծագործական տարների կյանք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:23:57