Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում էր ՀՀ առողջապահության նախարարը

24.07.2012

Այսօր աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը` ծանոթանալու ՀՀ կառավարության 2006 թվականի համապատասխան որոշմամբ ՀՀ մարզերի առողջապահական համակարգերի օպտիմալացման ծրագրի շրջանակներում "Մեծամորի հիվանդանոց" և "Մեծամորի պոլիկլինիկա" փակ բաժնետիրական ընկերությունների /ՓԲԸ/ միաձուլման ձևով վերակազմակերպմանը, որի արդյունքում էլ ստեղծվել է "Մեծամորի բժշկական կենտրոն" ՓԲԸ-ն:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ առողջապահության նախարարն այցելեց Մեծամորի նախկին,  պոլիկլինիկա, շրջեց  շենքում, ապա եղավ նաև Մեծամորի բժշկական կենտրոնում, ուր ծանոթացավ պոլիկլինիկայի նոր մասնաշենքում ստեղծված պայմաններին,  բժշկական սարքավորումների առկայությանն ու մատուցվող ծառայությունների որակին:

Պոլիկլինիկայի բժշկական կազմի հետ հանդիպմանն առողջապահության նախարարը հավաստիացրեց, որ առաջիկայում կբարելավվեն շենքային պայմանները, ապա հնարավորություններ կստեղծվեն նորացված բժշկական սարքավորումներով աշխատելու և մատուցվող ծառայությունների որակն առավել բարձրացնելու համար:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ հերքելով լուրերն այն մասին, թե նախկին պոլիկլինիկայի շենքը նախատեսում են վաճառել և որն էլ տեղափոխման պատճառ է դարձել` ընդգծեց, որ նշված շենքը հանդիսանում է պետական սեփականություն և այն վաճառելու մասին խոսք լինել, ուղղակի, չի կարող, և այդ մասին տարածված լուրերը ապատեղեկատվություն են և չեն համապատասխանում իրականությանը: Մարզպետը տեղեկացրեց նաև, որ Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի նախաձեռնությամբ քաղաքի բնակիչներին այսուհետ պոլիկլինիկա կտեղափոխի երկու միկրոավտոբուս, իսկ երթուղու չվացուցակը կհամաձայնեցվի նաև բժշկական կազմի հետ:

Նախարարը բժշկական կենտրոնում ծանոթացավ նաև առանձին բաժանմունքներում առկա պայմաններին, մատուցվող ծառայություններին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08