Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական խորհրդակցությունը` սեփական եկամուտների ցածր հավաքագրում ապահոված համայնքապետերի մասնակցությամբ
25.07.2012
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց 50 տոկոսից ցածր սեփական եկամուտների հավաքագրում ապահոված մարզի 30 համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Դավիթ Սամսոնյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության, ինչպես նաև տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունների պետերը:
Խորհրդակցության ընթացքում ըստ համայնքների քննարկվեցին սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշներ ունենալու պատճառները: Ըստ համայնքապետերի կողմից ներկայացված հիմնավորումների` գյուղացիները նոր-նոր են սկսել բերքի իրացումը և համայնքներում արդեն ակտիվացել են հավաքագրումները: Նրանք վստահեցրին, որ առաջիկա ամիսներին կբարելավեն սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները` դրանք հասցնելով առավելագույնի:
Իսկ այն համայնքներում, որտեղ առավել ցածր էին բյուջեով պլանավորված սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն առաջարկեց համապատասխան համայնքների ղեկավարներին համայնքապետարններում ֆինանսական գործառույթ իրականացնող համայնքային ծառայողների նկատմամաբ որպես կարգապահական տույժ կիրառել նկատողություն` իրենց վերապահված պարտականությունները չկատարելու կամ թերի կատարելու համար:
Ընդգծելով, որ որևէ պատճառաբանություն չի կարող իրական հիմք հանդիսանալ սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշներ ունենալու համար` մարզպետը կոչ արեց համայնքապետերին ամենօրյա աշխատանք տանել հավաքագրման արդյունքները բարելավելու ուղղությամբ: