Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն` բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ
26.07.2012
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիս Մուրադյանի մոտ հուլիսի 26-ին տեղի ունեցավ մարզի բուժհաստատությունների տնօրենների հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին նաև ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգենիկ հակահամաճարագային տեսչության Արմավիրի բաժանմունքի պետը և նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման լաբորատորիայի վարիչը:
Խորհրդակցությանը քննարկվեցին մալարիայի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին և կառավարության համապատասխան ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ եղավ մալարիայի վաղ հայտնաբերմանը, ախտորոշմանն ու ընթացիկ հսկողությանը:
Ելնելով հարցի կարևորությունից` Լ. Մուրադյանը կոչ արեց մարզի բուժհաստատությունների տնօրեններին համագործակցված աշխատանք իրականացնել Հակահամաճարակային տեսչության մասնագետների հետ, անհրաժեշտության դեպքում համայնքներում կազմակերպել իրազեկման աշխատանքներ, ուսուցողական սեմինարներ` հնարավոր խնդիրները բացառելու նպատակով:
Խորհրդակցությանն անդրադարձ եղավ նաև գյուղական բուժամբուլատորիաներ ստացված շտապօգնության կանչերին, մատուցվող ծառայությունների որակին: Լ. Մուրադյանը կարևորեց հիվանդների նկատմամբ բժիշկների հոգատար վերաբերմունքը և անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրումը. <<Եթե մարդը դիմել է ձեզ, ապա ձեզանից մասնագիտական օգնություն է ակնկալում և դուք պետք է անեք հնարավորը նրա սպասումներն արդարացնելու համար: Դա է ձեր կոչումը>>,-իր խոսքում ընդգծեց մարզպետի տեղակալ Լ. Մուրադյանը: