Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ընթացքի մեջ է ՀՀ կառավարության կողմից տրամադրված արևածաղկի ձեթի բաշխումը
02.08.2012
Արմավիրի մարզի Արմավիրի, Վաղարշապատի և Բաղրամյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում ընթանում է մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին արևածաղկի ձեթի տրամադրման գործընթացը, որն իրականանում է ՀՀ կառավարության «Սոցիալական աջակցություն» ծրագրի շրջանակում:
Արդեն երկրորդ տարին է, ինչ համապատասխան ծրագրով ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և «0» միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացվում է արևածաղկի ձեթ:
Արմավիրի մարզին ծրագրի շրջանակում հատկացվել է 18423 շիշ արևածաղկի ձեթ, որն ըստ տարածաշրջանների կբաշխվի ընդհանուր թվով 6141 ընտանիքի, յուրաքանչյուրին 3-ական շիշ: