Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը

15.08.2012

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալները և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը:

Հանդես գալով օրակարգային առաջին հարցի առնչությամբ` ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալը փաստեց, որ Արմավիրի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն համեմատության արդյունքում ցածր է և պետք է ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները /նաև՝ վարչական/ կտրուկ կերպով այն բարձրացնելու համար: Նա միաժամանակ նկատեց, որ մարզում առկա են բոլոր ռեսուրսները, որոնց արդյունավետ գործադրմամբ հնարավոր կլինի առաջիկայում ապահովել հավաքագրման բարձր արդյունքներ:

Այնուհետև ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանն ըստ համայնքների ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները` 01.08.2012 թվականի դրությամբ:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի առաջարկությամբ սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշ ունեցող բոլոր համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հիմնավորումները վերաբերում էին 2012թ. գյուղատնտեսական տարվա ընթացքում արտադրված աննախադեպ առատ գյուղատնտեսական մթերքների /հատկապես՝դեղձ,կարտոֆիլ,ձմերուկ,պղպեղ,սեղանի տարատեսակ սորտերի խաղող/ տեղական շուկաներում դանդաղ ու ցածր գներով իրացմանը, հողօգտագործողի ունեցած ինչպես առօրյա, այնպես էլ հիմնական ֆինանսական/ հատկապես՝ վարկային / խնդիրներին, համայնքների վարչական տարածքների որոշ հատվածներում ոռոգման ջրի անհասանելիությանը:

ՀՀ Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանը, քննադատաբար անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման հատկապես ցածր ցուցանիշներ ունեցող համայնքների ղեկավարների կողմից ներկայացված տեղեկատվությանը և հիմնավորումներին` անընդունելի համարեց սեփական եկամուտների հավաքագրման նման ցուցանիշները, և ընդգծեց, որ այսուհետև այլևս ոչ մի պատճառաբանություն չի կարող իրական հիմք հանդիսանալ սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշներ ունենալու համար: Նա միաժամանակ նշեց, որ մարզում ներդրումային համապատասխան ծրագրեր կիրականացվեն միայն սեփական եկամուտների հավաքագրման բարձր արդյունքներ ապահոված համայնքներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:37:59