Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Արմավիրի մարզ այցելեց ՀՀ առողջապահության նախարարը

20.08.2012

Այսօր աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Նրան դիմավորեցին և Արմավիրի բժշկական կենտրոն ուղեկցեցին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը, Բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը և առողջապահական ոլորտի տարբեր մասնագետներ: Նախարարը շրջեց շենքում, ծանոթացավ տարբեր բաժինների ընթացիկ աշխատանքներին, բժշկական սարքավորումների առկայությանն ու մատուցվող ծառայությունների որակին: Նա նշեց, որ այս հաստատությունը գրեթե չի զիջում Երևանում գործող բուժհիմնարկներին: Մարզպետ Ա. Ղահրամանյանի հետ քննարկեցին տարբեր հարցեր, որոնք առաջիկայում անպայման լուծում կստանան: Այնուհետև նրանք այցելեցին Վաղարշապատի Բժշկական կենտրոն:

 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:37:32