Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին ոռոգման համակարգին վերաբերող խնդիրներ
22.08.2012
Այսօր Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյանի ու մարզի 10-ը ջրօգտագործող ընկերությունների /ՋՕԸ/ տնօրենների մասնակցությամբ խորհրդակցություն, որի նպատակն էր առաջիկա տասնօրյակում վերանայել ոռոգման համակարգի ներկա վիճակը, առկա խնդիրները և ընթացիկ հարցերի պարզաբանումը: Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ չնայած այս տարի ամենաառաջնայինը սակավաջրության հարցն է, այնուամենայնիվ տարբեր միջոցառումներ են իրականացվում, որոնց դրական արդյունքն ակնհայտ է: Նաև ավելացրեց. <<Չմոռանանք, որ մենք ջուրն օգտագործում ենք մեր հարևան երկրի հետ հավասար քանակությամբ: Իհարկե, Ախուրյան ջրամբարում կա այնքան ջրի պաշար, որը կբավականացնի նաև աշնանացանի համար>>:
Այնուհետև նրանք մարզպետի հետ համաձայնության եկան` վերանայել օգտագործվելիք ջուրը, և նրա բաշխումն իրականացնել հնարավորինս արդյունավետ: