Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն ընդունեց Ավստրիայի հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Անդրեաս քահանա Իսախանյանին
22.08.2012
Այսօր մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդունեց Ավստրիայի հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Անդրեաս քահանա Իսախանյանին: Մարզպետը Ավստրիայի հայ համայնքում գործող Հովհաննես Շիրազ շաբաթօրյա դպրոցին նվիրեց շուրջ 300 կտոր գիրք (I-IV դասարանների 20-ական, իսկ V և ավելի բարձր` 5-ական կամ 10-ական օրինակ): Ապա նշեց. <<Հույս ունենք, որ այս գրքերն իրենց նպատակին կծառայեն և կօգնեն հայ փոքրիկներին` կրթվել ու դաստիարակվել հայեցի>>: Տեր Անդրեաս քահանա Իսախանյանն էլ իր խորին շնորհակալությունն ու ոգևորությունը հայտնեց, ասելով, որ նախադեպը չունեցող երևույթ է սա: