Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը հյուրընկալեց բազեականներին
24.08.2012
Արդեն ավադական բնույթ կրող <<Բազե 2012>> ամենամյա համահայկական երիտասարդական հավաքում Արմավիրի մարզը ներկայացնող երիտասարդներին ընդունեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա ողջունեց մասնակիցներին, ասելով. <<Բոլորս ուրախանում ենք, երբ մեր մարզը առաջատար ցուցանիշներ է ունենում: Ձեզ ցանկանում եմ ուժ ու եռանդ, որպեսզի ավելի մեծ հաջողություններ ունենաք: Մենք էլ աշխարհին կարաղանանք զարգացած երիտասարդներով զարմացնել>>: Մասնակիցներից Սիմա Ջանիբեկյանը, որը <<Բազե նկարիչ>>, <<Բազե նկարիչ միջճակատային>> և <<Բազե նորաձևություն>> մրցույթներում 1-ին տեղն էր գրավել, մարզպետին նվիրեց իր աշխատանքներից մեկը: Երիտասարդներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին մարզպետին` նշելով, որ կփորձեն միշտ սպասելիքներն արդարացնել: