Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն` բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ
28.08.2012
Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի բուժհաստատությունների տնօրենների հերթական խորհրդակցությունը,որին մասնակցում էին մարզպետարանի ենթակայության և մարզի համայնքային բժշկական հաստատությունների տնօրեններ, ՀՀ ԱՆ ՊՀՀ Արմավիրի տեսչության պետ Հ.Հարությունյանը, ՀՀ ԱՆ Արմավիրի մարզային կենտրոնի ՙՙՓորձագիտական կենտրոն՚՚ ՊՈԱԿ-ի տնօրեն Ն.Սարգսյանը,ՙՙՀայջրմուղ կոյուղի՚՚ՓԲԸ Էջմիածնի տեղամասի պետ Ա.Թումանյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության Արմավիրի մարզային կենտրոնի պետ Ա.Ամիրջանյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի, գյուղատնտեսության և բնապահպանության, ՏԻ և ՀԳՄՏՍ վարչությունների մասնագետներ: Խորհրդակցությանը հրավիրված էին ՀՀ ԱՆ ՊՀՀՏ համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը, գլխավոր մասնագետ Ռոմելա Աբովյանը, Մալարիայի ազգային ծրագրի ղեկավար Շահեն Քեշիշյանը:
Տիկին Ավետիսյանը ներկայացրեց ՀՀ-ում վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի 2012-2016թթ. ռազմավարական ծրագրից բխող սահմանված դրույթները, որի նպատակն է մարզային մակարդակում իրականացնել շահագրգիռ կառույցների համակարգված աշխատանքը, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործընթացի հստակեցումն ու կանոնակարգումը:
Հարց ու պատասխանից հետո Տիկին Մուրադյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց հարցի կարևորությանը, նշելով, որ միայն համագործակցված աշխատանքի արդյունքում կստացվի խնդրի լիարժեք լուծումը: Շնորհակալություն հայտնելով նրանց հետաքրքիր քննարկման համար, առաջարկեց նման օգտակար հանդիպումներ հաճախակի կազմակերպել:
Ներկաներին տեղեկացրեց, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մարզ կգա ՙՙԼույս հայի աչքերին՚՚ ծրագրով մեքենան, ուստի անհրաժեշտ է հաշվառման նախնական աշխատանքները պատշաճ կազմակերպել:
Խորհրդակցության ավարտին տիկին Մուրադյանը ներկայացրեց օգոստոս ամսին ՀՀ ԱՆ-ի կողմից ուղարկված գրությունների հիման վրա կազմված բուժհիմնարկներին տրամադրված շրջաբերականների բովանդակությունը: