Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն` բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ

28.08.2012

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի բուժհաստատությունների տնօրենների հերթական խորհրդակցությունը,որին մասնակցում էին մարզպետարանի ենթակայության և մարզի համայնքային բժշկական հաստատությունների տնօրեններ, ՀՀ ԱՆ ՊՀՀ Արմավիրի տեսչության պետ Հ.Հարությունյանը, ՀՀ ԱՆ Արմավիրի մարզային կենտրոնի ՙՙՓորձագիտական կենտրոն՚՚ ՊՈԱԿ-ի տնօրեն Ն.Սարգսյանը,ՙՙՀայջրմուղ կոյուղի՚՚ՓԲԸ Էջմիածնի տեղամասի պետ Ա.Թումանյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության Արմավիրի մարզային կենտրոնի պետ Ա.Ամիրջանյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի, գյուղատնտեսության և բնապահպանության, ՏԻ և ՀԳՄՏՍ վարչությունների մասնագետներ: Խորհրդակցությանը հրավիրված էին ՀՀ ԱՆ ՊՀՀՏ համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը, գլխավոր մասնագետ Ռոմելա Աբովյանը, Մալարիայի ազգային ծրագրի ղեկավար Շահեն Քեշիշյանը:

Տիկին Ավետիսյանը ներկայացրեց  ՀՀ-ում վարակիչ  հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի 2012-2016թթ. ռազմավարական ծրագրից բխող սահմանված դրույթները, որի նպատակն է մարզային մակարդակում իրականացնել շահագրգիռ կառույցների համակարգված աշխատանքը, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործընթացի հստակեցումն ու կանոնակարգումը:

Հարց ու պատասխանից հետո Տիկին Մուրադյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց հարցի կարևորությանը, նշելով, որ միայն համագործակցված աշխատանքի արդյունքում կստացվի խնդրի լիարժեք լուծումը: Շնորհակալություն հայտնելով նրանց հետաքրքիր քննարկման համար, առաջարկեց նման օգտակար հանդիպումներ հաճախակի կազմակերպել:

Ներկաներին տեղեկացրեց, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մարզ կգա ՙՙԼույս հայի աչքերին՚՚ ծրագրով մեքենան, ուստի անհրաժեշտ է հաշվառման նախնական աշխատանքները պատշաճ կազմակերպել:

Խորհրդակցության ավարտին տիկին Մուրադյանը ներկայացրեց օգոստոս ամսին  ՀՀ ԱՆ-ի կողմից ուղարկված գրությունների հիման վրա կազմված բուժհիմնարկներին տրամադրված շրջաբերականների բովանդակությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:18:38