Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վերաբացվեց Արտիմետ համայնքի դպրոցը
31.08.2012

Գիտելիքի տոնի նախաշեմին մեծ ոգևորություն էր տիրում Արմավիրի մարզի Արտիմետ համայնքում: Այսօր վերաբացվեց Ժորա Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցը: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանին և ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանին դիմավորեցին ավանդական աղ ու հացով և հայկական երգ-երաժշտությամբ: Մարզպետը շնորհավորեց բոլորին այսօրվա հրաշալի տոնի կապակցությամբ` մաղթելով բեղմնավոր աշխատանք և նորանոր հաջողություններ: Դպրոցի տնօրինությունն էլ շնորհակալություն հայտնեց մարզպետին` ասելով. <<Դպրոցի և եկեղեցու կառուցումը հավասարազոր են: Շնորհակալ ենք Ձեզ այսպիսի գնահատելի գործ կատարելու և նման աջակցություն ցուցաբերելու համար>>: