Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետի շնորհավորական ուղերձը գիտելիքի օրվա առթիվ
01.09.2012
Հարգարժան մանկավարժներ, սիրելի դպրոցականներ և ծնողներ,
Շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ և ցանկանում, որ այս ուսումնական տարին մշտապես ուղեկցվի հաջողություններով:
Տոնական այս օրվա առիթով ցանկանում եմ ընդգծել հայ ուսուցչի նվիրական կերպարի բոլոր նրբերանգներն ու փաստել, որ երախտագետ մեր ժողովուրդը ամենայն հարգանքով և ակնածանքով է վերաբերվում կրթությանը և ուսուցչի աշխատանքին:
Սիրելի աշակերտներ, դուք եք մեր վաղվա օրը, ձեր ձեռքերում է հայ ժողովրդի և մեր պետության ապագան: Այդ է պատճառը, որ դպրոցը գտնվում է մշտական պետական հոգածության ներքո, որը շարունակաբար ընդլայնում է իր ծավալները և ուղղությունները:
Թող ազգային-ավանդական և համամարդկային լավագույն արժեքները դառնան ձեր կյանքի մշտական ուղեկիցները:
Վստահ եմ, որ Գիտելիքի օրվա տոնական տրամադրությունները շարունակական կլինեն ողջ տարվա ընթացքում` նպաստելով կրթության և դաստիարակության գործընթացների արդյունավետ կազմակերպմանը, որը, մեր կարծիքով, ժողովրդի լինելիության և պետականության կայացման կարևորագույն գրավականն է: