Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դպրոցի բակում բացվեց Յուրա Դաշտոյանի կիսանդրին
07.09.2012

Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում այսօր տեղի ունեցավ կարևոր իրադարձություն. դպրոցի բակում բացվեց Յուրա Դաշտոյանի կիսանդրին: Միջոցառմանը ներկա էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը և ուրիշներ: Իր շնորհավորական խոսքում մարզպետը նշեց. <<Ես` ինքս խոնարհվում եմ.....Յուրան այն տղաներից է եղել, ով իրեն իրոք արծվի նման է պահել: Հավերժ փառք նրան և մեր բոլոր նահատակ հերոսներին>>: Այնուհետև ծաղկեպսակ դրեցին հուշարձանին, որից հետո Յուրա Դաշտոյանի մարտական ընկերները պարգևատրվեցին հուշամեդալներով: