Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը

19.09.2012

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին մարզպետի նորանշանակ տեղակալ Մովսես Քարտաշյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Արմավիրի զինվորական կոմիսարի տեղակալը, Վաղարշապատի զինվորական կոմիսարը, ինչպես նաև մարզի քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարները:

Նիստի օրակարգում ներառված հարցերը վերաբերում էին <<Զինապարտության մասին>> ՀՀ օրենքից բխող տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրներին և ՀՀ Արմավիրի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներին` 01.09.2012 թվականի դրությամբ:

Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը` ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանը մարզորհրդի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ Արմավիրի մարզպետի նորանշանակ տեղակալ Մովսես Քարտաշյանին, ապա շնորհավորեց սեպտեմբերի 9-ին կայացած տեղական ինքնակառվարման մարմինների ընտրություններում վերընտրված և նորընտիր համայնքապետերին` նրանց մաղթելով բեղմնավոր աշխատանքային գործունեություն և նորանոր հաջողություններ:

<<Զինապարտության մասին>> ՀՀ օրենքից բխող տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրներին անդրադարձան Արմավիրի զինվորական կոմիսարի տեղակալը և Վաղարշապատի զինվորական կոմիսարը` մասնավորապես ընդգծելով, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են ժամանակին և սահմանված ձևով համապատասխան զինվորական կոմիսարիատ ներկայացնել հաշվառման ենթակա անձանց ցուցակները, տրամադրել նրանց վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ, ինչպես նաև համապատասխան զինվորական կոմիսարիատի պահանջով զինապարտներին ծանուցել զինվորական կոմիսարիատ ներկայանալու մասին և զինապարտներին ազատել աշխատանքից կամ արձակել ուսումից` զինվորական ծառայության համար անհրաժեշտ ժամանակով: Օրակարգային հարցի շրջանակներում քննարկվեցին նաև ոլորտին առնչվող մի շարք այլ խնդիրներ:

ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը, ներկայացնելով մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները` 01.09.2012 թվականի դրությամբ, տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 1 մլրդ 175 մլն 430 հազար դրամի դիմաց կազմել են 850 մլն 833 հազար դրամ, կատարողականը` 72.4 տոկոս: Հավաքագրման մակարդակը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4.7 տոկոսով:

Այնուհետև Վարազդատ Մկրտչյանն ըստ համայնքների ներկայացրեց նշված ժամանակահատվածում սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները` առանձնացնելով 50 տոկոսից ցածր և 90 տոկոսից բարձր սեփական եկամուտների հավաքագրում ապահոված համայնքներին:

Փոխմարզպետ Լ. Մուրադյանը կոչ արեց սեփական եկամուտների 50 տոկոսից ցածր հավաքագրում ապահոված համայնքապետերին հետևել 90 տոկոսից բարձր հավաքագրում ապահոված համայնքապետերի օրինակին և ապահովել համայնքի բյուջեով պլանավորված սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները:
Օրակարգային հարցերի ավարտից հետո եղան նաև հայտարարություններ:

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 16:26:01