Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգից ժամանած պատվիրակությանը

26.09.2012

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի նահանգից ժամանած պատվիրակությանը, որը գլխավորում էր Փալիբար քաղաքի ղեկավար Աբդուլահ Ասղարփուրը: Ընդունելությանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Դավիթ Սամսոնյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը, իրավաբանական բաժնի պետ Յուրի Մանվելյանը:

Ողջունելով հյուրերի այցն Արմավիրի մարզ` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդգծեց, որ դեռևս 2009 թվականի մայիսի 26-ին ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի և արդեն 2012 թվականի հուլիսի 10-ին Արևելյան Ատրպատականի նահանգապետարանների և ՀՀ Արմավիրի մարզպետարանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրերը,  փոխայցելությունները վկայում են ձևավորված բարեկամությունն  ամրապնդելու փոխադարձ ձգտման և գործնական կապերն  ակտիվացնելու վճռականության մասին: Մարզպետը տեղեկացրեց, որ այս ժամանակահատվածում արդյունավետ քննարկումներ և մի շարք ոլորտներում փոխգործակցության պայմանավորվածություններ են եղել և դրանց իրագործման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվել: Նա պատրաստակամություն հայտնեց ընդլայնելու փոխգործակցությունն իրանական կողմի հետ` ի շահ երկու ժողովուրդների բարօրության և հայ-իրանական բարեկամության ամրապնդման:

Շնորհակալություն հայտնելով մարզպետին ջերմ ընդունելության համար և նրան փոխանցելով Արևելյան Ատրպատականի  իր գործընկերոջ բարեմաղթանքներն ու շնորհավորանքի խոսքը Հայաստանի Հանրապետոիթյան անկախության 21-րդ տարեդարձի առթիվ` պատվիրակության ղեկավարը նշեց, որ պատվիրակության կազմում են Արևելյան Ատրպատական նահանգի պետական և մասնավոր հատվածի պատասխանատուներ, որոնք կողմերի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ցանկանում են համագործակցել անասնաբուծության ոլորտում և հակակարկտային կայանների արտահանման ուղղությամբ:

Կողմերի միջև նախնական պայմանաորվածություն ձեռք բերվեց արոտավայրերի վարձակալման, կաթնամթերքի արտադրության ու արտահանման, ինչպես նաև սպանդանոցների կառուցման հետ կապված: Իրանական կողմի հետ քննարկվեցին նաև ներդրումային քաղաքականությանը վերաբերող մանրամասներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:44:21