Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սարդարապատ համայնքի միջնակարգ դպրոցում մեկնարկեց "Գերմաներեն լեզվի դիպլոմ" ծրագիրը

27.09.2012

Սարդարապատ համայնքի միջնակարգ դպրոցում այսօր մեկնարկեց "Գերմաներեն լեզվի դիպլոմ" ծրագիրը, որի շրջանակներում դպրոցի սաները հանձնելով քննություններ գերմաներեն լեզվով`այսուհետ հնարավորություն կունենան ուսումը շաարունակելու Գերմանիայի Դաշնային Հանրաապետության /ԳԴՀ/ բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Նշենք, որ Սարդարապատ համայնքի միջնակարգ դպրոցն արդեն երրորդ տարին է, ինչ համագործակցում է ԳԴՀ Սաքսոնյա Անհատ նահանգի Հալե քաղաքի Հանս Քրիստիան Ռայլի անվան գիմնազիայի հետ: Այս տարիներին իրականացվել են փոխայցելություններ, որոնք նպաստել են ձևավորված հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը, հնարավորություն ընձեռել հաղորդակից դառնալու ազգային ավանդույթներին, սովորույթներին, կենցաղավարության կանոններին ու բարքերին:

Դպրոցում "Գերմաներեն լեզվի դիպլոմ" ծրագրի մեկնարկն ազդարարվեց խորհրդանշական ցուցատախտակի բացմամբ, որի բացումը վերապահվեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանին և Սաքսոնյա Անհատ նահանգի կրթության և մշակույթի նախարար Շտեֆան Դոռգեռլոհին: Նրանց կողմից բարձր գնահատեցվեց երկու կրթօջակների միջև ձևավորված հարաբերությունները, որոնք հասել են բարձր մակարդակի և նման ծրագրի մեկնարկման հիմք են հանդիսացել:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10