Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց ավանդական դարձած Բերքի տոնը

01.10.2012

Մարզկենտրոն Արմավիրում այսօր նշվեց ավանդական դարձած Բերքի տոնը: Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակը տոնական հանդերձանքի և  տրամադրության մեջ էր. ամենուր հնչում էր  երաժշտություն, ելույթ էին ունենում Արմավիր քաղաքի մշակույթի տան սաները, իսկ մարզը ներկայացնող համայնքներն իրենց բերք ու բարիքով ամբողջացրել էին Արարատյան դաշտի կոլորիտը: Յուրաքանչյուր համայնք իր սեղանն էր բացել` լի բերք ու բարիքով, ազգային խոհանոցի ուտեստներով:

Օրվա Առթիվ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանն օրհնեց գյուղացու ստացած բերքը և Հայաստան աշխարհում բերքի առատության համար աղոթք հղեց առ Աստված:

Տոնախմբության մասնակիցներին ողջունեց և բարեմաղթանքի խոսք հղեց նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` նշելով, որ մարզի աշխատավոր ժողովուրդը գյուղատնտեսական այս դժվարին ու սակավաջուր տարում մեծ ջանքեր է գործադրել բերք ու բարիք ստեղծելու և իր հանապազօրյա հացը վաստակելու համար: Բարձր գնահատելով գյուղացու քրտնաջան աշխատանքը և քարից հաց քամելու անկոտրուն կամքը` նա վստահեցրեց, որ գյուղացու հոգսով մտահոգ են երկրի բարձրաստիճան այրերը, ոլորտի պատասխանատուները, որոնք անում են հնարավորը հողի մշակի հոգսը թեթևացնելու, գյուղմթերքի իրացման համար նպաստավոր պայմաններ ստեղծոլու նպատակով: Որպես օրինակ` մարզպետը մատնանշեց նախորդ ամիս մարզի Վանանդ համայնքում "Նոյան" պտուղ-բանջարեղենի վերամշակման նոր գործարանի բացումը և գյուղատնտեսական շուկաների թվի ընդլայնումը: Նա իր խոսքում կարևորեց նաև ոռոգման համակարգում իրականացված աշխատանքները և այն, որ այս սակավաջուր տարում արվել է հնարավորը գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ քանակությամբ ոռոգման ջուր տրամադրելու համար:

Այնուհետև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզի հոգևոր առաջնորդը, մարզային իշխանության տարբեր ոլորտների պատասխանատուները մոտեցան բացված սեղաններին, հյուրասիրվեցին ու բարեմաղթեցին հողի լեզուն հասկացող բազմավաստակ մշակներին ու տեղական ինքնակառավարման մարմինների առաջնորդներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:40:44