Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խրախուսանքներ` Ուսուցչի օրվա առթիվ

08.10.2012

Ուսուցչի օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պատվոգրեր և դրամական պարգևներ է հանձնել հանրակրթական ուսումնական հաստատությունների թվով 33 ուսուցչի` կրթության, մանկավարժության բնագավառում և մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Նշենք նաև, որ Արմավիրի մարզի Մայիսյանի, Մյասնիկյանի և Նալբանդյանի միջնակարգ դպրոցների տնօրեններ` Իշխան Պետրոսյանը, Զուբեիդա Հովհաննիսյանը և Տիգրան Գևորգյանը մասնագիտական տոնի առթիվ արժանացել են ՀՀ կրթության և գիտության նախարարի ոսկե մեդալին: Իսկ Արևաշատի միջնակարգ դպրոց տնօրեն Հասմիկ Առաքելյանը, ինչպես նաև Ալաշկերտի Հ. Քոչարի անվան, Հայթաղի Հ. Կարապետյանի անվան միջնակարգ և Արմավիրի N 10, Վաղարշապատի Վ. Ռշտունու անվան N 11 հիմնական դպրոցների մանկավարժներ` Մարգարիտա Կարապետյանը, Մելանյա Գալստյանը, Գայանե Սարգսյանը և Ռուզաննա Ուսնյանը արժանացել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պատվոգրին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08