Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մրգաշատ համայնքում նշվեց ավանդական դարձած Մաճառի տոնը

12.10.2012

Ինչպես ամեն տարի, այս տար ևս հոկտեմբեր ամսի երկրորդ շաբաթը Մրգաշատ համայնքում նշանավորվեց Մաճառի տոն համայնքային տոնախմբությամբ, որի կազմակերպումը աշնանային բերքահավաքից հետո համայնքում արդեն ավանդույթ է դարձել:

Տոնական օրը մրգաշատցիների հետ կիսեցին նաև Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության երկրորդ համաժողովի շրջանակներում Արմավիրի մարզում գտնվող ՌԴ Սվերդլովսկ նահանգի փոխվարչապետ Վլադիմիր Վլասովը, Յարոսլավլի նահանգապետարանի աշխատակազմի արձանագրային վաչության պետ Յուլյա Վետոչկինան, մարզը ներկայացնող համայնքապետեր, մարզային իշխանության տարբեր ոլորտների պատասխանատուներ:

Մրգաշատցիները հյուրերին դիմավորեցին համայնքի հրապարակում՝ առատ սեղաններով՝ լի իրենց դաշտերի բերքուբարիքով, տարատեսակ ուտեստներով, աղանդերով և, իհարկե, մաճառով ու գինիներով:

Համայնքի ղեկավարի ուղեկցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և տոնակատարության մասնակիցները մոտեցան բացված սեղաններին, օգտվեցին հյուրասիրությունից և բաժակ բարձրացրեցին մրգաշատցիների բարեկեցության, նրանց ապագա հաջողությունների ու երկրի շենացման համար:

Տոնախմբության ողջ ընթացքում իրենց կատարումներով հանդես եկան համայնքի մշակույթի տան սաները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-14 18:14:39