Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) էլեկտրոնային եղանակով ներկայացնելն ապահովող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

12.10.2012

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ Անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) էլեկտրոնային եղանակով ներկայացնելն ապահովող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարեց ՀՀ Արմավիրի մարզպետ, աշխատանքային խմբի ղեկավար Աշոտ Ղահրամանյանը:

Աշխատանքային խումբը ձևավորվել է ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի` 2012 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 72 կարգադրությամբ` Անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) էլեկտրոնային եղանակով ներկայացնելն ապահովող միջոցառումների համար ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 1202-Ա որոշմամբ սահմանված ժամանակացույցով նախատեսված աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, մարզի տարածքում գործունեություն իրականացնող գործատուներին մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ը նույնականացման քարտեր (էլեկտրոնային ստորագրություններ) հատկացնելն ապահովելու նպատակով:

Աշխատանքային խմբի կազմում են ՀՀ Արմավիրի մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Ֆինանսների, ինչպես նաև Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ:

Ընդգծելով հարցի լրջությունը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կոչ արեց ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել նախատեսվող աշխատանքների իրականացմանը` բացթողումները բացառելու և սահմանված ժամկետներում գործընթացն ավարտելու համար:

Այնուհետև ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը ներկայացրեց մարզի տարածքում ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված ժամանակացույցով նախատեսված միջոցառումներ իրականացմանը վերաբերող մանրամասներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15