Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եռօրյա փառատոն` Արմավիր քաղաքի զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում

13.10.2012

Արմավիր քաղաքի զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում հոկտեմբերի 11-13-ն իրականացվել է "Երգը բարեկամության կամուրջ է" ռուսական երգի հանրապետական փառատոնը: Փառատոնի 1-ին օրը  կրտսեր դպրոցականների մասնակցությամբ դպրոցի բակում կազմակերպվել է կավճանկարչություն, փոքրիկ նկարիչների մրցույթ` "Հայ-ռուսական բարեկամություն" խորագրի ներքո: Դպրոցում իրականացվել են նաև բաց դասեր, պատրաստվել են թեմատիկ վահանակներ:

Փառատոնի երկրորդ օրը կրթօջախն հյուրընկալել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին, մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաների, ոլորտի պատասխանատուների: Նույն օրը տեղի է ունեցել դպրոցի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Օրը նշանավորվել է նաև Արա Աբրահամյանի կողմից դպրոցին նվիրաբերած 10-ը համակարգիչային տեխնիկայով հագեցված դասասենյակի բացմամբ, որից հետո հյուրերը մասնակցել են "Երգը բարեկամության կամուրջ է" խորագրով ցերկույթին, որի ընթացքում ելույթներով հանդս են եկել կրթօջախի սաները` ամբողջացնելով տոնական տրամադրությունը:

Արդեն երրորդ տարին Ռուսաստանի հայերի միության և Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախաձեռնությամբ, ինչպես նաև “Ռուսկի միռ” հիմնադրամի մասնակի ֆինանսավորմամբ իրականացվող ”Երգը բարեկամության կամուրջ է” ռուսական երգի հանրապետական փառատոնի նպատակն է Հայաստանի դպրոցականներին հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակութային և հոգևոր արժեքներին, նպաստել Ռուսաստանի, ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի նկատմամբ նրանց հետաքրքրության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի նկատմամբ ստեղծված բարենպաստ հասարակական կարծիքի պահպանմանն ու հետագա խորացմանը։

Նշենք նաև, որ մեծ հանդիսությամբ կրթօջախում այսօր տեղի է ունեցել փառատոնի ամփոփումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57