Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Ա. Ղահրամանյանը եռօրյա աշխատանքային այցով եղել է Ռուսաստանի Դաշնությունում
23.10.2012
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հոկտեմբերի 15-18-ը աշխատանքային այցով եղել է ՌԴ Չեբոքսարի և Սարանսկ քաղաքներում: Այցի ընթացքում մարզպետը հանդիպել է գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության ոլորտում հայտնի գործարարների հետ:
Մասնավորապես "Ագրոմաշ" կոնցեռն կազմակերպության տնօրինության հետ հանդիպմանը մարզպետին ներկայացվել են ընկերության և նրա բազմաթիվ մասնաճյուղերի կողմից կիրառվող ժամանակակից արտադրական մեխանիզմները և բանակցություններ են տարվել Արմավիրի մարզում դրանք ներդնելու ուղղությամբ:
"Ագրոմաշ" կոնցեռնի հետ կնքվել է նախնական պայմանագիր` Արմավիրի մեխանիկական գործարանի բազայի հիման վրա բազմաֆունկցիոնալ 30ՏԿ և 60ՏԿ մակնիշի և 30-65 ձիաուժ հզորությամբ տրակտորների հավաքումը կազմակերպելու նպատակով: Նույն կազմակերպության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն` "Չետռա" մակնիշի բազմաֆունկցիոնալ կոմունալ-շինարարական նպատակներով օգտագործվող մեքենա-տեխնիկայի արտադրության կազմակերպման կամ հայկական շուկայում մատչելի գներով դրանց իրացման վերաբերյալ: