Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ բուժհաստատությունների տնօրենների հերթական խորհրդակցությունը

26.10.2012

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանի մոտ տեղի ունեցավ մարզի բուժհաստատությունների տնօրենների հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էր նաև ՀՀ ԱՆ ՊՀՀ Արմավիրի տեսչության պետ Հասմիկ Հարությունյանը:

ՀՀ ԱՆ ՊՀՀ Արմավիրի տեսչության պետը ներկաների ուշադրությունը հրավիրեց Հանրապետությունում վերջին շրջանում արձանագրված փայտացման դեպքերի վրա` միաժամանակ տեղեկացնելով, որ Արմավիրի մարզում նման դեպքեր չեն արձանագրվել, իսկ դրանցից խուսափելու համար նա կոչ արեց հետևողական լինել մեծահասակների շրջանում փայտացման դեմ պատվաստումները ժամանակին կատարելու հարցում և աշխատանքներ իրականացնել բնակչության ընդգրկվածությունը բարձրացնելու համար:

Նա անդրադարձավ նաև ռոտավիրուսների դեմ պատվաստումները սահմանված կարգով և ժամկետներում իրականացնելուն, ինչպես նաև դրանց արդյունքների մասին ՀՀ ԱՆ ՊՀՀ Արմավիրի տեսչություն անհրաեշտ տեղեկատվություն ներկայացնելուն:

Խորհրդակցությանը փոխմարզպետ Լարիսա Մուրադյանն անդրադարձավ պետպատվերի հայտերի տեղադրմանը, բժշկական ամբուլատորիաների պարտքերին, աշխատավարձերի վճարմանը: Անդրադարձ եղավ նաև դիահերձման, մահերի ժամանակին դուրսգրման աշխատանքներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08