Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը մասնակցեց Ամբերդ համայնքի միջնակարգ դպրոցում կազմակերպված տոնական միջոցառմանը
02.11.2012
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր Ամբերդ համայնքի միջնակարգ դպորցում մասնակցեց Թագմանչած տոնի և համայնքում ավանդական դարձած Հացի տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը:
Թարգմանչած տոնը, որը շարժական է և նշվում է հոկտեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 7-ը, Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Թարգմանիչ վարդապետների անվան ներքո տոնում է Վարդապետ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ և կրտսեր աշակերտների` Եղիշեի, Մովսեսի, Խորենացու, Դավիթ Անհաղթի և այլոց պայծառ հիշատակը: Նրանց մեջ են մտնում նաև հետագա դարերում թագմանչած սերնդի գործն ու առաքելությունը շարունակած Սուրբ Գրիգոր Նարեկացին և Սուրբ Ներսես Շնորհալին:
Կրթօջախի աշակերտները մարմնավորելով Սուրբ Թարգմանիչ վարդապետների պատմական կերպարները` միջոցառմանը ներկայացրեցին նրանց փառահեղ գործունեությանը վերաբորող տեսարաններ:
Հացի տոնը դպրոցում նշվեց գյուղական կոլորիտն ամբողջացնող սեղանների շուրջ, ուր փառաբանվեց և սրբացվեց հանապազօրյա հացը` հիմքում ունենալով ազգային ավանդույթների ու սովորույթների պահպանումն ու ժողովրդական դարձնելու միտումը:
Ողջունելով երկու տարբեր, բայց ազգային արժեքների պահպանմանն ուղղված միջոցառումների կազմակերպման գաղափարը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդգծեց, որ միայն հավատարիմ մնալով մեր ակունքներին, մենք կարող լուսավոր ապագա կերտել մեր պետության համար: