Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եռօրյա ուսուցողական դասընթաց` <<Ապագայի զարգացումներին ընդառաջ>> թեմայով

02.11.2012

<<Արմավիրի մարզի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն>> հասարակական կազմակերպությունը 2012թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը Արմավիրի մարզպետարանում հաջողությամբ իրականացրեց <<Ապագայի զարգացումներին ընդառաջ>> եռօրյա ուսուցողական դասընթացը` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության <<Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն>> ՊՈԱԿ-ի կողմից ստացված դրամաշնորհի շրջանակներում:

Դասընթացի նպատակն էր ՀՀ Արմավիրի մարզում 2012թ. սեպտեմբերի 9-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում ընտրված երիտասարդ համայնքի ավագանու անդամների ներգրավումը համայնքի զարգացման ծրագրերի մշակման, ինչպես նաև երիտասարդների հիմնախնդիրների լուծման ուղղված գործընթացներում:

Ծրագրի իրականացմամբ ՀԿ-ն ակնկալում է մոտ ապագայում ստեղծել տարաբնույթ ծրագրերի բազա, որը կնպաստի մարզում իրականացվող ծրագրերի (այդ թվում նաև երիտասարդական), թվի աճի և իրականացման հաճախականության բարձրացմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49