Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը Գետաշեն համայնքի դպրոցում մասնակցեց բաց երկնքի տակ թանգարանի բացմանը

08.11.2012

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր Գետաշեն համայնքի միջնակարգ դպրոցում մասնակցեց բաց երկնքի տակ թանգարանի բացմանը, որն այսուհետ հանդիսանալու է մշակութային արժեքները ներկայացնելու վայր:

Նախաձեռնության հեղինակը դպրոցի պատմության ուսուցիչ Գևորգ Արզումանյանն է, ում նախաձեռնությամբ հավաքագրվել են տարբեր դարաշրջանների թվագրված կավե և երկաթե իրեր` կճուճներ, կարասներ, պղնձե կաթսաներ: Թանգարանում ներկայացված էին Քրիստոսից առաջ 7-րդ դարից մինչև նախորդ դարասկզբին թվագրված իրեր, որոնցից ամենահինը Արաքս գետից հայտնաբերված սուրն է` թվագրված Ք.ա. 7-րդ դար: Այն հայտնաբերել են գյուղացիները` 1990 թվականին:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կրթօջախի տնօրենի ուղեկցությամբ շրջեց թանգարանում, ծանոթացավ ցուցադրված իրերին և ողջունեց թանգարանի բացման գաղափարը` այն իր տեսակի մեջ որակելով եզակի և հետաքրքրական` բոլոր տարիքային խմբերի համար:

Թանգարանի բացման կապակցությամբ դպրոցի երկրորդ դասարանի աշակերտների մասնակցությամբ ներկայացվեց համերգ–բեմադրություն, որի առանցքը հնագույն հայկական օջախն էր, նիստ ու կացը, զբաղմունքը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15