Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մարզպետ Ա. Ղահրամանյանի մամուլի ասուլիսը

08.11.2012

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մամուլի ասուլիսը: Մարզպետն ըստ որորտների ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում իրականացված հիմնական աշխատանքները, գրանցված արդյունքները:

Ըստ մարզպետի` 2012 թվականն, ընդհանուր առմամբ, մարզի համար հաջողված է եղել: Նրա խոսքով` միայն գյուղատնտեսության ոլորտում նկատվել է բուսաբուծական բոլոր մթերքների արտադրության ծավալի աճ: Հունիսի 1-ի դրությամբ մարզում ցանքատարածությունները կազմել են 29224 հա, որը 1213 հեկտարով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Նախնական տվյալներով մարզում կատարվել է 3200 հա աշնանացան, աշխատանքները դեռ շարունակվում են:

Ա. Ղահրամանյանը տեղեկացրեց, որ գյուղատնտեսության ոլորտում ռիսկերը մեղմելու նպատակով պետական բյուջեի ֆինանսավորմամբ մարզի 4 համայնքում տեղադրվել է 14 հակակարկտային կայան, ևս 7 համայնքում էլ 12 հակակարկտային կայան է տեղադրվել <<ՎիվաՍել ՄՏՍ>>-ի ֆինանսավորմամբ: Այժմ հակակարկտային կայանների թիվը մարզում հասնում է 98-ի:

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ հունիս ամսին կարկտահարության և հեղեղումների հետևանքով 30-100 տոսով վնասվել են մարզի 13 համայնքների 817 հա վրա աճեցված մշակաբույսերը` գյուղացիական տնտեսություններին պատճառելով շուրջ 1.3 մլրդ դրամի վնաս:

Անդրադառնալով ոռոգմանը վերաբերող հարցերին` մարզպետը նշեց, որ սակավաջրության պատճառով տարվա ընթացքում ոռոգման կազմակերպման առումով որոշակի դժվարություններ են եղել, սակայն ՋՕԸ-երի, Ջրառ ընկերությունների, մարզպետարանի, համայնքների, ինչպես նաեւ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի համատեղ աշխատանքի շնորհիվ հաջողվել է մեղմել լարվածությունը և մարզի 40969 ջրօգտագործողի ապահովել անհրաժեշտ ջրաքանակով` մատակարարելով 214.4 մլն մետր խորանարդ ոռոգման ջուր:

Նա նշեց նաև, որ ընթացքի մեջ են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և համայնքների կողմից 15 տոկոս համաֆինանսավորմաբ մարզի 12 համայնքներում ներտնտեսային ցանցերի վերանորոգման աշխատանքները: Ծրագրի արդյունքում վերականգնվելու է 28.6 կմ երկարությամբ ջրագիծ, որը ոչ միայն կբարելավի ջրամատակարարումը, այլ նաև էապես կկրճատի գոյություն ունեցող ոռոգման ջրի կորուստը:

Մարզպետն անդրադարձավ նաև մթերման գործընթացին` փաստելով, որ բերքի իրացման խնդիր մարզում չի արձանագրվել: Սակայն որոշ կազմակերպություններ ուշացրել են մթերված բերքի դիմաց վճարումները, որոնք կազմում են շուրջ 460 մլն դրամ: Նա միաժամանակ հայտնեց, որ  համապատասխան կազմակերպություններն  արդեն սկսվել են վճարել մթերված բերքի դիմաց և գործընթացը գտնվում է իր ուշադրության ներքո:

Անդրադառնալով 2012 թվականին ՀՀ Արմավիրի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին` Ա. Ղահրամնյանը տեղեկացրեց, որ շուրջ 13 մլրդ 684 մլն դրամի ներդրումներ են արվել տարբեր ոլորտային ծրագրերի ուղղությամբ:

Մարզպետի խոսքով` միայն 2012 թվականի ՀՀ պետական բյուջեից ՀՀ Արմավիրի մարզին հատկացվել է 3 մլրդ 493 մլն 785.4 հազար դրամ: Ըստ նրա` հաշվետու ժամանակահատվածում մարզում բարեգործական ծրագրեր են իրականացվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայաստան համահայկական հիմնադրամի, <<Դիակոնիա>>, <<Լայթհաուս-Փարոս>> բարեգործական հիմնադրամների կողմից: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 5 մլրդ. 133 մլն դրամ: Նշվեց նաև մասնավոր /անհատական/ հատվածի, համայնքային բյուջեների, ինչպես նաև միջազգային և դոնոր կազմակերպությունների կողմից իրականացված ներդրումները, որոնք հաջորդաբար կազմում են` 4 մլրդ 596 մլն 809 հազար դրամ, 265 մլն և 195 մլն. 417.3 հազար դրամ:

Մարզպետը մասնավորապես ընդգծեց, որ 2012 թվականի ՀՀ պետական բյուջեից միայն 767 մլն 361.5 հազար դրամ հատկացվել է Արմավիրի մարզի թվով 12 հանրակրթական և 1 երաժշտական դպրոցի հիմնանանորոգման, շուրջ 617 մլն 724.1 հազար դրամ` Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման ավտոճանապարհի 44-րդ կմ-ում ուղեանցի ծածկի մոտեցումների և Հ-290, Մ-5-Լենուղի-Այգեվան-Մ-5 ավտոճանապարհի հիմնանորոգման, մետաղական արգելափակոցների պահպանման և վնասված հատվածների վերականգման, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների նշագծման և ընթացիկ ամառային ու ձմեռային պահպանության համար: Եվս 35 մլն 619 հազար դրամ էլ հատկացվել է մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանման, ընթացիկ պահպանման և շահագործման նպատակով:

Նրա խոսքով` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Արմավիրի մարզին հատկացվել է 1 մլրդ 330 մլն դրամ: Մարզպետի տեղեկացմամաբ` հատկացված գումարն հիմնականում ուղղվել է դպրոցաշինությանը, նախադպրոցական հաստատություններում լոկալ ջեռուցման համակարգերի կառուցմանը, բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգմանը, երկու թաղամասի և համայնքի գազաֆիկացմանը, համայնքներից մեկում ջրամատակարարման ցանցի, մյուսում էլ կեղտաջրերի հեռացման կոլեկտորի և մաքրման կենսաբանական լճակի շինարարությանը, ինչպես նաև <<Մ-3 Ջրառատ-Գայ-Ակնաշեն>> ճանապարհի <<Գայ-Ակնաշեն>> հատվածի վերանորոգմանը: Իսկ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կողմից Ֆերիկ, Հովտամեջ, Դալարիկ համայնքների երրորդ կարգի ոռոգման ջրանցքների վերանորոգմանը համաֆինանսավորմաբ հանդես գալու նպատակով նշված համայնքներին ևս աջակցություն է ցուցաբերվել:
Պետական և այլ միջոցներով համայնքներում իրականացված և դեռ ընթացող մյուս ծրագրերը ևս ներկայացվեցին մարզպետի կողմից:
Ասուլիսի ընթացքում մարզպետ Ա. Ղահրամանյանն անդրադարձավ նաև կրթության, մշակութի, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներին:

Կրթության ոլորտում մարզպետն հատկապես կարևորեց առաջին դասարանցիների թվի աճը, որը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 287-ով, իսկ մարզում առաջին դասարան է հաճախել 3372 երեխա: Ըստ նրա` արվում է հնարավորը դպրոցներում ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու և աշակերտների համար ուսումնառության նպաստավոր պայմաններ ստեծելու նպատակով: Անդրադառնալով մշակույթի և սպորտի բնագավառներում կազմակերպվող միջացառումներին, իրականացվող ծրագրերին` Ա. Ղահրամանյանը նշեց, որ դրանք ոչ թե կազմակերպչական, այլ մասշտաբային առումով իրեն չեն գոհացնում և այդ ուղղությամբ բավականին անելիքներ դեռ կան:

Մարզպետ Ա. Ղահրամանյանի խոսքով` հաշվետու ժամանակահատվածում մարզում համաճարակային իրավիճակը եղել է կայուն և վերահսկելի, իսկ մարզի բոլոր հիվանդանոցներն ապահովված են եղել անհարժեշտ քանակությամբ բժշկական նյութերով: Նշվեց, որ կենտրոնական գնմամբ և մարդասիրական ճանապարհով տարբեր հիվանդությունների բուժման նպատակով ստացվել և մարզի բուժհաստատություններին է բաշխվել շուրջ 179 մլն 237 հազար դրամի դեղամիջոց: Մարզպետը տեղեկացրեց, որ աշխատանքներ են իրականացվել նաև մարզային ենթակայության բուժհաստատություններում կադրերի համալրման ուղղությամբ` միաժամանակ նշելով, որ Արմավիր բժշկական կենտրոնի տնօրինությունն ակտիվ համագործակցում է հանրապետության լավագույն բժիշկների հետ և առանձին դեպքերում տեղում հիվանդներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն:

Անդրադառնալով սոցիալակն ոլորտին` մարզպետը նշեց, որ սահմանված ժամանակահատվածում մարզի երեք սոցիալական ծառայությունների տարածքային գրասենյակներում  կազմակերպվել և իրականացվել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգով հաշվառված ընտանիքների փաստագրման աշխատանքները և նոյեմբերի 1-ի դրությամբ մարզում փաստագրվել է 6370 ընտանիք, որոնցից նպաստառու է` 5157-ը:

Ա. Ղահրամանյանը տեղեկացրեց, որ 2012 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ մարզի զբաղվածության տարածքային գործակալություններում հաշվառված է աշխատանք փնտրող 3184 մարդ, որոնցից գործազուրկի կարգավիճակ է ստացել 2550-ը, իսկ 347-ը ապահովվել է աշխատանքով: Նշվեց, որ մարզպետարանն այս ժամանակահատվածում 1709 ընտանիքի տրամադրել է հրատապ դրամական օգնություն:

Մարզպետը խոսեց նաև ներմարզային խնդիրների, դրանց լուծման հնարավոր ուղիների, արտաքին հարաբերությունների ոլոտում իրականացված աշխատանքների և նախատեսվող ծրագրերի մասին: Մարզպետ Ա. Ղահրամանյանի գնահատմամբ` անելիքներ բոլոր ոլորտներում էլ դեռ կան և դրանք լուծում կստանան` ըստ առաջնայնության:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49