Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը Թաիրովի դպրոցում մասնակցեց լոկալ ջեռուցման համակարգի գործարկմանը

15.11.2012

Ջեռուցման սեզոնի մեկնարկը ՀՀ Արմավիրի մարզի Թաիրով համայնքի միջնակարգ դպրոցում նշանավորվեց երկար տարիներ սպասված լոկալ ջեռուցման համակարգի գործարկմամբ, որն իրականացվել է ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի անմիջական աջակցության և դպրոցի մասնակի ներդրման արդյունքում: Կաթսայատան կառուցման և լոկալ ջեռուցման համակարգի ներդրման նպատակով ԱԺ պատգամավորը տրամադրել է 24 մլն դրամ, իսկ դպրոցը` 1,5 մլն դրամ:

Դպրոցի համար կարևոր իրադարձությանը ներկա գտնվեց նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա Առաքել Մովսիսյանի և համայնքի ղեկավարի ուղեկցությամբ շրջեց կրթօջախում, ծանոթացավ շենքային պայամաններին և իրականացված աշխատանքին` բարձր գնահատելով փոխգործակցությունը կարևոր գործի շուրջ, որի արդյունքում դասապրոցեսներն այսուհետ կըթանան առավել նպաստավոր պայմաններում:

1978 թվականին կառուցված դպրոցն առաջին անգամ վերանորոգվել է 2004 թվականին: Կրթօջախում վերջին տարիներին իրականացվել են նաև արտաքին բարեկարգման աշխատանքներ` համայնքապետարանի և համայնքը ներկայացնող գործարարի աջակցությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 14:41:33