Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ <<Երգը բարեկամության կամուրջ է>> խորագիրը կրող ռուսական երգի հանրապետական երկրորդ փառատոնի մարզային փուլը

19.11.2012

Այսօր Արմավիր քաղաքի թիվ 1 մշակույթի տանն անցկացվեց Ռուսաստանի ինքնիշխանության հռչակագրի ընդունման 20-ամյակին նվիրված << Երգը բարեկամության կամուրջ է>> ռուսական երգի հանրապետական երկրորդ փառատոնի մարզային փուլը: Մրցույթի մասնակիցներին ողջունեց և ոգևորեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը. <<Երգը հիրավի համամարդկային երևույթ է, որն իսկապես տարբեր ազգեր ու ժողովուրդներ միմյանց կապող հոգևոր կամուրջ է: Այս միջոցառումը ևս մեկ անգամ հաստատում է դարերից եկող և դեպի դարերը գնացող այն անդավաճան բարեկամությունը, որ մենք ունենք ռուս ժողովրդի հետ: Թող այս հրաշալի միջոցառումը վաղվա ձեր լավ հիշողությունների աղբյուրը լինի>>:

Մարզի տարբեր դպրոցներ ներկայացնող աշակերտները հանդես եկան կատարումներով: Նրանց կգնահատի մարզային ժյուրին, որից հետո հաղթող ճանաչված մասնակիցները կմասնակցեն փառատոնի եզրափակիչ (հանրապետական) փուլին:

Փառատոնի նպատակն է Հայաստանի դպրոցականներին առավել ակտիվորեն հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակութային և հոգևոր արժեքներին, նպաստել Ռուսաստանի, ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի նկատմամբ նրանց հետաքրքրության բարձրացմանը և դրանով իսկ աջակցել Հայաստանում ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի վարկի բարձրացմանը, Ռուսաստանի, որպես Հայաստանի ռազմավարական գործընկերոջ, նկատմամբ բարենպաստ հասարակական կարծիքի պահպանմանն ու հետագա խորացմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:20:37