Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկեց 2012 թվականի աշնանային զորակոչը

19.11.2012

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ 2012 թվականի աշնանային զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը, որն այս տարի իր ներկայությամբ պատվեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Վերջին տարիներին Արմավիրի մարզում ձևավորված ավանդույթի համաձայն և' գարնանային, և' աշնանային առաջին զորակոչը մեկնարկում է Սարդարապատի հուշահամալիրում, որն արտահայտում է հայրենիքի ազատագրման համար Սարդարապատի ճակատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների նկատմամբ ունեցած ժողովրդի խոր հարգանքն ու վերածնության վեհ գաղափարը: Այստեղ են հանգչում նաև Արցախյան ազատամարտում հերոսաբար ընկած տասնյակից ավել արմավիրցի քաջերի շիրիմները:

Պարտադիր զիվորական ծառայության մեկնողները, մարզի տարածքային զինվորական կոմիսարների ուղեկցությամբ, պաշտպանական գերատեսչության ղեկավարի, Արմավիրի մարզպետի և մարզի հոգևոր առաջնորդի գլխավորությամբ նախ ծաղիկներ դրեցին Արցախյան հերոսամարտում մարտնչած և իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքարին և լռությամբ ու խոնարհումով հարգեցին նրանց հիշատակը:

Միջոցառման հանդիսավոր մեկնարկն ազդարարվեց Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի օրհնության խոսքով, որին հաջորդեցին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և նախարար Սեյրան Օհանյանի ողջույնի և բարեմաղթանքի խոսքերը:

Ողջունելով ներկաներին, բարի երթ և խաղաղ ծառայություն մաղթելով նորակոչիկներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կոչ արեց նրանց պատվով կատարել իրենց սահմանադրական պարտքն հայրենիքի հանդեպ: <<Դուք գնում եք փոխարինելու այն զինծառայողներին, որոնց երկու տարի առաջ հենց այս վայրից ճանապարհել ենք Հայոց ազգային բանակ: Փորձեք արագ հմտանալ զինվորական գործում և համալրել գիտելիքների պաշարը` միշտ գիտակցելով, որ ծառայում եք տարածաշրջանի ամենամարտունակ բանակում>>,- ասաց մարզպետը:

Նախարար Սեյրան Օհանյանը կարևորեեց մարզում զորակոչի իրականացումը հայ ժողովրդի անցած հերոսական ուղին խորհրդանշող վայրից, որը հիմք է հանդիսացել նաև մերօրյա պատմության ընթացքում ամենակարևոր հաղթանակի և Հայոց բանակի ստեղծման համար: <<Արցախյան գոյապայքարի անցած 20-ամյա ճանապարհը ներառում է մեր պատմության ամբողջ իմաստնությունը, ըմբոստ կեցվածքը և զինվորական գիտակցությունը, որը կարճ ժամանակահատվածում հնարավորություն տվեց ունենալու տարածաշրջանի միակ հաղթանակած բանակը, որն այսօր էլ շարունակում է կատարելագործվել, բարեփոխումների ընթացքում զարգանալ և դառնալ մրցունակ>>,- իր խոսքում նշեց նախարարը:

Նա կարևորեց բանակի դերը և նշանակությունը տղամարդու կերպարի ձևավորման գործում` միաժամանակ վստահեցնելով, որ նախնական զինվորական պատրաստվածության համար զորամասերում ստեղծված են նախապատրաստական ստորոբաժանումներ, որտեղ ընդգրկված են իրենց գործի լավագույն գիտակները, ովքեր կընտելացնեն նորակոչիկներին զիվորական ծառայությանը:

Ապա նորակոչիկները ծառայության համար առաջին անհրաժեշտության պարագաներ ստացան մարզպետ Աշոտ Ղահրամանյանից և երգ ու երաժշտության ուղեկցությամբ մեկնեցին իրենց պարտքը մատուցելու հայրենիքին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08