Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի գիտություն գործատուներին
20.11.2012
Հարգելի գործատուներ, 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում միասնական եկամտային հարկը: Դուք այլևս ստիպված չեք լինի առանձին-առանձին հաշվարկել և վճարել երեք տարբեր հարկային վճարներ` եկամտահարկը, աշխատողի պարտադիր սոցիալական ապահովության վճարը և գործատուի կողմից վճարվող սոցիալական ապահովության վճարը. փոխարենը 2013 թվականից կհաշվարկեք և կվճարեք միայն մեկ հարկատեսակ` եկամտային հարկ:
Ըստ օրենքի` եկամտային հարկի հաշվետվությունները հարկային մարմին անհրաժեշտ է ներկայացնել ամեն ամիս` միայն էլեկտրոնային եղանակով: Եկամտային հարկի թղթային հաշվետվությունները 2013 թվականից չեն ընդունվելու:
Միաժամանակ տեղեկացվում է, որ կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամի նախաձեռնությամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանին կից կազմակերպվում են եկամտային հարկի հաշվարկման և էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման կարգի վերաբերյալ անվճար մեկօրյա դասընթացներ` վարձու աշխատողներ ունեցող ընկերությունների հաշվապահների և ֆինանսական տնօրենների համար: Անվճար դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են հերթագրվել` զանգահարելով (0237)2 08 43 հեռախոսահամարին: