Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի գիտություն գործատուներին

20.11.2012

Հարգելի գործատուներ, 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում միասնական եկամտային հարկը: Դուք այլևս ստիպված չեք լինի առանձին-առանձին հաշվարկել և վճարել երեք տարբեր հարկային վճարներ` եկամտահարկը, աշխատողի պարտադիր սոցիալական ապահովության վճարը և գործատուի կողմից վճարվող սոցիալական ապահովության վճարը. փոխարենը 2013 թվականից կհաշվարկեք և կվճարեք միայն մեկ հարկատեսակ` եկամտային հարկ:

Ըստ օրենքի` եկամտային հարկի հաշվետվությունները հարկային մարմին անհրաժեշտ է ներկայացնել ամեն ամիս` միայն էլեկտրոնային եղանակով: Եկամտային հարկի թղթային հաշվետվությունները 2013 թվականից չեն ընդունվելու:

Միաժամանակ տեղեկացվում է, որ կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամի նախաձեռնությամբ  ՀՀ Արմավիրի մարզպետարանին կից կազմակերպվում են եկամտային հարկի հաշվարկման և էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման կարգի վերաբերյալ անվճար մեկօրյա դասընթացներ` վարձու աշխատողներ ունեցող ընկերությունների հաշվապահների և ֆինանսական տնօրենների համար: Անվճար դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են հերթագրվել` զանգահարելով (0237)2 08 43 հեռախոսահամարին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08