Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին նախադպրոցական համակարգին վերաբերող հարցեր

22.11.2012

ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդակցությանն այսօր քննարկվեցին նախադպրոցական համակարգին վերաբերող հարցեր: Քննարկմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարարության նախադպրոցական գծով գլխավոր մասնագետ Հասմիկ Միտոյանը, մարզի նախադպրոցական հաստատությունների տնօրենները:

ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը կարևորելով նախադպրոցական կրթական համակարգի դերը երեխաների հետագա կրթության և դաստիարակության գործում` կոչ արեց ոլորտի պատասխանատուներին ամենայն լրջությամբ վեաբերվել իրենց վերապահված գործառույթներին:

Ապա ՀՀ կրթության և գիտության նախարարության նախադպրոցական գծով գլխավոր մասնագետ Հասմիկ Միտոյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց նախադպրոցական հաստատություններում փաստաթղթավարության, կադրերի ընտրության, երեխաների ընդունելության կարգի, նրանց տրամադրվող սննդի որոկի և նախադպրոցական կրթական ծրագրերի վրա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28