Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ա. Ղահրամանյանը մասնակցեց ՎՏԲ-Հայաստան Բանկի «Արմավիր» մասնաճյուղի վերաբացմանը
23.11.2012
Նոյեմբերի 22-ին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մասնակցեց ՎՏԲ-Հայաստան Բանկի «Արմավիր» մասնաճյուղի վերաբացմանը: Ժամանակակից լուծումներով վերանորոգված մասնաճյուղի վերաբացման պատիվը վերապահվեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանին և ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևին:
Մարզպետ Ղահրամանյանը շրջեց բանկում, ծանոթացավ ստեղծված պայմաններին: Մարզպետին տեղեկացվեց, որ մասնաճյուղում բացի վերանորոգման աշխատանքներից, իրականացվել է նաև միջոցառումների մի ամբողջ փաթեթ`ուղղված հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ինտերյերը համապատասխանեցվել է ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին:
Աշոտ Ղահրամանյանը ողջունեց իրականացված աշխատանքը` նկատելով, որ այն մասնաճյուղը դարձրել է առավել հարմարավետ և արդիական: <<Բանկում ստեղծված են բոլոր պայմանները հաճախորդների սպասարկումը բարձր մակարդակով իրականացնելու և բանկային աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար>>,- իր խոսքում նշեց մարզպետը:
Նույն օրը վերաբացվել է նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի «Էջմիածին» մասնաճյուղը: