Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվել են "Սուրբ Մեսրոպ Մաշտոցից մինչև գրատպություն" մրցույթային ծրագրի արդյունքները

29.11.2012

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ` Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը (ՔԴԿ), որդեգրած լինելով մատաղ սերնդի հոգևոր ազգային կրթությունն ու դաստիարակությունը խթանելու առաքելությունը, "Սուրբ Մեսրոպ Մաշտոցից մինչև գրատպություն" ծրագրով նպատակ է հետապնդել հայ գրատպության հոբելենական 2012 թվականը ՀՀ հանրակրթական դպրոցներում նշանավորել Սբ. Մեսրոպ Մաշտոցին, իբրև հայ գրի և ազգային դպրոցի ստեղծողի, ինչպես նաև գրատպության երախտավորներին նվիրված միջոցառումների հանրապետական մրցույթով:

Մրցույթն իրականացվել է երեք փուլով՝ տարածաշրջանային, մարզային և հանրապետական:
ՀՀ Արմավիրի մարզում մրցույթի տարածքային փուլին շրջիկ հանձնախմբերը, անդամակցությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արմավիրի թեմի հոգևոր հովիվների և աշխատակիցների, Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցների, ինչպես նաև Թեմի և ՔԴԿ կողմից լիազորված անձանց, այցելելով մրցույթին մասնակցելու պատրաստակամություն հայտնած մարզի 35 դպրոցներ և դիտելով միջոցառումները, ընտրել են դրանցից 7-ը` մրցույթի մարզային փուլին մասնակցելու նպատակով:

Համապատասխան 7 դպրոցների մասնակցությամբ նոյեմբերի 20-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայորդաց տանն անցկացվել է մրցույթի Արմավիրի մարզային փուլը, որի ժամանակ հաղթող է ճանաչվել և հանրապետական փուլին մասնակցելու հնարավորություն է ստացել Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցը:

Ծրագրի հանրապետական փուլն ամփոփվել է ՔԴԿ-ի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 26-28-ը կազմակերպված եռօրյա մրցույթ-փառատոնի ընթացքում: Ներկայացված միջոցառումներից հանրապետական հանձնաժողովի կողմից ընտրվել են լավագույնները` հետևյալ անվանակարգերում. «Լավագույն սցենար», «Լավագույն երաշժտական կատարում», «Լավագույն բեմադրություն» և որպես գլխավոր պարգև`«Հայրապետական մրցանակ»` համապատասխան դրամական պարգևավճարներով:

Մրցանակաբաշխությունը կիրականանա և համապատասխան անվանակարգերում հաղթող ճանաչվածները կպարգևատրվեն հաջորդիվ` հանդիսավոր ցերեկույթի շրջանակներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08