Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող հարցեր

29.11.2012

«Մենք բոլորս իրավունք ունենք աշխատելու» քարոզարշավի շրջանակներում այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը  «Սեյվ դը չիլդրեն» (փրկենք մանուկներին) և «Ունիսոն» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում:

Քննարկմանը մասնակցում էին մարզի զբաղվածության տարածքային կենտրոնների պատասխանատուներ, գործատուներ, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Արմավիրի մարզային հանձնաժողովի անդամներ:

Վերջիններիս ներկայացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքները պատկերող տեսանյութ, որի շուրջ էլ ծավալվեց օրակարգային հանդիսացող հարցի քննարկումը և կարևորվեց հաշմանդամություն ունեցող անձանց աշխատելու իրավունքն ու հավասար հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը:

Սույն քարոզարշավն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» ծրագրի շրջանակում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:37:32