Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ներկայացվեց Ալեքսանդր Թամանյանի կյանքն ու գործունեությունը
04.12.2012
Սանկտ Պետերբուրգի Կայսերական Գեղարվեստի Ակադեմիայի ակադեմիկոս և փոխնախագահ, Հայկական ԽՍՀ ժողովրդական ճարտարապետ, Ստալինյան մրցանակի դափնեկիր, ժամանակակից հայ ճարտարապետության և ճարտարապետական դպրոցի հիմնադիր Ալեքսանդր Թամանյանի կյանքն ու գործունեությունը ներկայացնող փաստագրական նյութերն այսօր ցուցադրվեցին ՀՀ Արմավիրի մարզպետարանում:
Ցուցադրությանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն ու կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, ինչպես նաև մեծ թվով հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատակիցներ և տարբեր բնագավառների ներկայացուցիչներ:
Միջոցառման հեղինակ, Ալեքսանդր Թամանյան թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Թամանյանի ուղեկցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և ներկաները ծանոթացան թվով 25 վահանակենրի վրա ներկայացված ցուցանմուշներին, որոնցում ամբողջացված էին մեծանուն հայի կյանքն ու գործունեությունը:
Նշենք, որ Ալեքսանդր Թամանյանն է հանդիսանում ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի, Նոր Արմավիրի գյուղական համայնքի և Լուկաշին համայնքի մանկական գյուղատնտեսական գաղութի գլխավոր հատակագծերի հեղինակը: Թամանյանն աշխատել է և քաղաքաշինական նախագծերի վրա, և տասնյակից ավելի ճարտարապետական կառույցների վրա` հիվադանոցներ, գրադարաններ, ինստիտուտներ, թատրոններ, վարչական շենքեր:
Թամանայնի խոշորագույն կառույցներն են` Կառավարական տունը և Ժողտունը (Օպերայի և բալետի պետական թատրոն): Այս նախագծերի վրա նա աշխատել է մինչև իր մահը` այդպես էլ չտեսնելով իր այդ երկու գլուխգործոցների կառուցման ավարտը:
Արմավիրի մարզից մեկնարկած ցուցադրությունը մարզպետարանում կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը, որից հետո կներկայացվի հանրապետության մյուս մարզերում: