Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տարեսկզբին նախատեսվում է տեղայնացնել Ծննդօգնության և Երեխայի առողջության պետական հավաստարագրերը

05.12.2012

2013 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է տեղայնացնել Ծննդօգնության և Երեխայի առողջության պետական հավաստարագրերը, որի կապակցությամբ մատուցվող ծառայությունների կազմակերպման գործընթացում կկատարվեն համապատասխան փոփոխություններ: Կկանոնակարգվեն հղիների/ծննդաբերների և երեխաների ուղեգրման և հիվանդանոցային բուժօգնության կազմակերպման ընթացակարգերը:

Մասնավորապես` ֆիզիոլոգիական/նորմալ ընթացքով, առանց ռիսկի հղիների/ ծննդաբերների ծննդաբերությունը, ինչպես նաև հիվանդ երեխայի վիճակից ելնելով Երևանի մանկական հիվանդանոցներում և/կամ մասնագիտացված բաժանմունքներում բուժում չպահանջող դեպքերում, նրանց բուժօգնությունը կկազմակերպվի մարզային հիվանդանոցներում` վարչատարածքային սկզբունքով, ինչը ենթադրում է, որ երեխայի հիվանդության կապակցությամբ, կամ ծննդաբերության հետ կապված, բժշկական կազմակերպությունը կարող է ընտրվել ըստ երեխայի/կնոջ բնակության վարչական տարածքի. մարզի բնակիչը` իր մարզում, Երևանի բնակիչը` Երևանում:

Վերոհիշյալի կապակցությամբ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից ներկայումս մշակվում է հիվանդ երեխաների ուղեգրման կարգը, ինչպես նաև հղիների/ծննաբերների ուղեգրման կարգը` ըստ ծննդօգնության ծառայության կազմակերպման մակարդակների: Այդ կարգերին համապատասխան, ռիսկի խմբի հղիների/ծննդաբերների և ըստ երեխայի հիվանդության ախտորոշման ու ծանրության աստիճանի, Երևան ուղեգրվածների բուժօգնությունը կիրականացվի պետական պատվերի շրջանակներում` անվճար։ Ուղեգրման կարգերը սահմանված կարգով հաստատվելուց հետո կտրամադրվեն առողջապահական մարմիններին և բժշկական կազմակերպություններին` ի ղեկավարումն:

Բոլոր այն դեպքերում, երբ մարզում բնակվող հղին/ծննդաբերը կամ հիվանդ երեխայի ծնողը առանց բժշկական ցուցումների և/կամ առանց ուղեգրի, կդիմի Երևանում տեղակայված բուժհաստատություն (ծննդատուն, մանկական հիվանդանոց/բաժանմունք), բժշկական ծառայությունները կմատուցվեն վճարովի սկզբունքով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08