Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» մրցույթում Հայրապետական մրցանակի է արժանացել Արմավիրի մարզի Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցը
17.12.2012
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տանը դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել հայ գրատպության 500-ամյակին նվիրված «Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան հյուրեր, կրթության ոլորտի աշխատակիցներ:
Հանդիսության ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը և նախարար Արմեն Աշոտյանը պարգևներ են հանձնել մրցույթի հաղթողներին: Հայրապետական մրցանակի է արժանացել Արմավիրի մարզի Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցը, «Լավագույն սցենար» անվանակարգում` Երևանի Ա. Միկոյանի անվան թիվ 166 հիմնական դպրոց, «Լավագույն կատարում»` Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցը, «Լավագույն բեմադրություն»` Գեղարքունիքի մարզի Գավառի ավագ դպրոցը: