Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նագապետի գլխավորած պատվիրակությանը

20.12.2012

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Ալի Ռեզա Բեյգիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նահանգի բարձրաստիճան պաշտոնյաներ, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտների պատասխանատուներ: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Դավիթ Սամսոնյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուներ և մարզը ներկայացնող գործարարներ:

Ողջունելով պատվիրակությանը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ կողմերի միջև արդեն ավանդական դարձած հանդիպումները դրական լիցքեր և նոր որակ են հաղորդում երկու պետությունների և երկու տարածքային միավորների միջև ձևավորված հարաբերություններին, և դրանք աստիճանաբար գործնական բնույթ են ստանում: <<Նոյեմբեր ամսին ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգ իմ գլխավորած պատվիրակության այցից հետո արդեն իրանական կողմը հացահատիկի ցանքս կատարելու նպատակով Արմավիրի մարզում 450 հա տարածք է ձեռք բերել և ցանքատարածություններն ընդլայնելու ցանկություն կա: Ես վստահ եմ, որ այս այցը ևս դրական նշանակություն կունենա երկկողմ գործակցության ընդլայնման և ձևավորված հարաբերությունների ամրապնդման հարցում>>,-իր խոսքում նշեց մարզպետ Ղահրամանյանը: <<Մենք առաջնորդվում ենք մեր պետությունների ղեկավարների նախանշած ուղով և մեր առաջնային նպատակն է այս համագործակցությունից ստացված պտուղները ծառայեցնել ի շահ մեր ազգաբնակչության>>,- ասաց մարզպետը:

Արևելյան Ատրպատականի նահանգապետ Ալի Ռեզա Բեյգին շնորհակալություն հայտնեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանին ջերմ ընդունելության համար, և իր ողջույնը փոխանցեց մարզի ազգաբնակչությանը: Խոսելով կողմերի միջև առկա ընդհանրությունների մասին` նա նշեց, որ դրանք իսկապես կարող են փոխգործակցության լավ հիմք հադիսանալ, իսկ հաճախակիացող հանդիպումներն ու այցերն էլ իրենց հերթին կնպաստեն երկու պետությունների միջև առկա հարաբերությունների ամրապնդմանը և ժողովուրդների բարօրությանը:

Այնուհետև կողմերը քննարկեցին մի շարք ոլորտներում գործակցության հնարավորություններն ու հեռանկարները, որոնք ավելի ուշ ամրագրվեցին ՀՀ Արմավիրի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգի միջև մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և նահանգապետ Ալի Ռեզա Բեյգիի կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագրի նախագծով: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:20:20